19 Սեպ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվգենի Պրիգոժինի և Դմիտրի Ուտկինի դիակները նույնականացվել են․ ԶԼՄ-ներ

Եվգենի Պրիգոժինի և Դմիտրի Ուտկինի դիակները նույնականացվել են․ ԶԼՄ-ներ

«Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր, ռուս գործարար
Եվգենի Պրիգոժինի և նույն խմբավորման հրամանատար Դմիտրի Ուտկինի դիակները նույնականացվել
են, գրում է է  EurAsia Daily-ն՝ հղում անելով
տելեգրամյան ալիքներին։

Փրկարարները Տվերի մարզում կործանված ինքնաթիռի բեկորներից դուրս են բերել ութ դի։
Ցուցակից ևս երկու ուղևորի որոնումները շարունակվում են։ Հայտնաբերված մնացորդները
կուղարկվեն գենետիկական փորձաքննության՝ զոհերի ինքնությունը պարզելու համար։

Նախնական տեղեկություններով՝ Պրիգոժինին և նրա աջ ձեռքը հանդիսացող Դմիտրի Ուտկինին
տեղափոխող ինքնաթիռը պայթեցվել է։ Ինքնաթիռում ահաբեկչության վարկածը ստուգվում է հատուկ
ծառայությունների կողմից։