
Երբեք թույլ չեմ տա որևէ հանցավոր արարք ուղղված իմ ժողովրդի դեմ․ Միհրան Մախսուդյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Սրբազան Պայքարի ակտիվիստ Միհրան Մախսուդյանի նամակը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից.
«Ես՝ Միհրան Մախսուդյանս, դեմ եմ եղել միակողմանի սահմանազատմանը և դեմ եմ լինելու միշտ, քանի որ ուզում եմ իմ երկիրը տեսնել անկախ և ազատ։ Ես ամբողջ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հայրենիքիս և ժողովրդիս և շարունակելու եմ անմնացորդ նվիրված մնալ Հայաստան աշխարհին։
Ես երբեք ոչ մի հակաօրինական գործողություն չեմ արել և չեմ անում և չեմ անելու։ Ես միշտ պայքարել եմ հանուն ժողովրդի և հայրենիքի և երբեք ինձ թույլ չեմ տա որևէ հանցավոր արարք՝ ուղղված իմ ժողովրդի դեմ։ Բոլոր լրատվական մեքենաներով և իշխանական քարոզչամեքենաներով տարածվող լուրերը հերյուրանքներ են, աղերս չունեն իրականության հետ և նպատակ են հետապնդում ինձ լռեցնելու, որպեսզի դյուրին դարձնեն իրենց հակահայկական ծրագիրը։
Քաղբանտարկյալ Միհրան Մախսուդյան
30.06.2025թ., «Վարդաշեն» ՔԿՀ»»։