
Թրամփը հրամանագիր է ստորագրել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել հուլիսի 1-ից Սիրիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը վերացնելու մասին և հանձնարարել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին վերանայել Սիրիայի կարգավիճակը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության, հետևում է Սպիտակ տան հայտարարությունից։
«Նախագահ Թրամփը քիչ առաջ հրամանագիր է ստորագրել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ծրագիրը դադարեցնելու մասին՝ երկրի կայունության և խաղաղության ճանապարհին աջակցելու համար։ Հրամանագիրը հանում է Սիրիայի դեմ պատժամիջոցները պահպանելով պատժամիջոցները Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքները խախտողների, թմրավաճառների, քիմիական զենքի ստեղծման գործունեության հետ կապված անձանց նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ:
Սպիտակ տանհրապարակած հրամանագրում նշվումէ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը պետք է ոչ միայն վերանայի Սիրիայի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը, այլև «ուսումնասիրի ՄԱԿ-ում պատժամիջոցների մեղմացման հնարավորությունները»՝ ի պաշտպանություն Սիրիայում կայունության և խաղաղության: