
Մասուդ Փեզեշքիանը կայցելի օկուպացված Արցախ
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահը կայցելի օկուպացված Արցախ, այցի շրջանակներում նա կմասնակցի Ստեփանակերտ քաղաքում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։
Հուլիսի 3-4-ը կայանալիք գագաթնաժողովին կմասնակցեն նաև այլ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։