02 Հուլ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Մասկի արտաքսման հարցը նրանց միջև թշնամության վերսկսման ֆոնին

Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Մասկի արտաքսման հարցը նրանց միջև թշնամության վերսկսման ֆոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը «պետք է քննարկի» Իլոն Մասկի արտաքսման հարցը, այն բանից հետո, երբ միլիարդատերը վերսկսեց վեճը նախագահի հետ՝ կապված ծախսերի մասին օրինագծի հետ․ գրում է ABC News-ը։

Նշվում է, որ Մասկը շաբաթվա վերջին X սոցիալական ցանցում մի քանի գրառում է կատարել՝ քննադատելով հանրապետականներին «Մեծ, գեղեցիկ օրինագծի» համար՝ պնդելով, որ այն ավելացնում է երկրի դաշնային պարտքը։

«Այս օրինագծի խելահեղ ծախսերի պայմաններում, որը պարտքի շեմը բարձրացնում է ռեկորդային հինգ տրիլիոն դոլարով, ակնհայտ է դառնում, որ մենք ապրում ենք միակուսակցական երկրում», – գրել է Մասկը։

Երեքշաբթի վաղ առավոտյան Թրամփը հակադարձեց Truth Social-ում հրապարակված գրառմամբ, որում պնդում էր, որ Մասկը վրդովված է էլեկտրական մեքենաների մանդատի վերացման մասին օրինագծով, և որ «Իլոնը ստիպված կլինի փակել իր խանութը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա»։ Հիշեցնենք, որ Մասկը ծնվել է Հարավային Աֆրիկայում, սակայն հետագայում ստացել է  ԱՄՆ քաղաքացիություն։

Լրագրողների հարցին, թե արդյոք նա կարտաքսի Մասկին, Թրամփը պատասխանեց. «Մենք պետք է քննարկենք այդ հարցը»։

Ռազմագերիներ