16 Ապր
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սի Ծինփինը կոչ է արել BRICS-ի երկրներին արագացնել միության ընդլայնման գործընթացը

Սի Ծինփինը կոչ է արել BRICS-ի երկրներին արագացնել միության ընդլայնման գործընթացը

Չինաստանը կողմնակից է, որ BRICS-ի երկրները (Բրազիլիա,
Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) արագացնեն միություն նոր անդամներ
ընդունելու գործընթացը։ Այս մասին BRICS-ի գագաթնաժողովի լիագումար նիստում հայտարարել
է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ուրախ եմ զարգացող երկրների կողմից մեծ ոգևորություն տեսնել BRICS-ի հետ համագործակցության
հարցում: Շատ զարգացող երկրներ դիմել են BRICS-ի համագործակցության մեխանիզմին միանալու
համար, և մենք պետք է օգտագործենք համագործակցությունը՝ արագացնելու ընդլայնման գործընթացը,
որպեսզի ավելի շատ երկրներ կարողանան միանալ BRICS-ի ընտանիքին, ձեռք բերել իմաստություն
ու միասին աշխատել՝ գլոբալ կառավարումն ավելի արդար ու ողջամիտ ուղղությամբ առաջ տանելու
համար»,- ասել է Չինաստանի ղեկավարը։

BRICS-ի հերթական գագաթնաժողովը
տեղի է ունենում օգոստոսի 22-ից 24-ը ՀԱՀ-ում։

Ռազմագերիներ