
Ադրբեջանական կողմը երբեք որևէ բողոք չի ունեցել «Սպուտնիկ Ադրբեջանի» վերաբերյալ՝ ո՛չ ձևի, ո՛չ բովանդակության առումով. Զախարովա
Բաքվում «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության վերաբերյալ որևէ բողոք չի եղել․ այս մասին «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս բոլոր տարիներին այս լրատվամիջոցն աշխատել է, դրա հարթակում աշխատող մարդկանց մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ էին, այնտեղ կային Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Ադրբեջանական կողմը երբեք որևէ բողոք չի ունեցել այս լրատվամիջոցի վերաբերյալ՝ ո՛չ ձևի, ո՛չ բովանդակության առումով»։