
Արցախում հղիներին սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն կտրամադրվի
Արցախի առողջապահության նախարարության և սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝ հանրապետությունում հաշվառված հղիներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության նախարարությունը հղիներին հորդորում է նշված օգնությունը ստանալու համար անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջիկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարությունը ներկայացրել է փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը․ ձեթ, շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, հաճար, մակարոնեղեն, սպագետի, թեյ, շոգեխաշած տավարի միս, անձեռոցիկ, ատամի մածուկ, օճառ։