16 Ապր
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրյուսելը մատնանշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությունը

Բրյուսելը մատնանշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է անում
շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև,
այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։
Այս մասին գրում է  EurAsia Daily-ն՝ հղում անելով РИА Новости-ին։

«Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին ասել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապ
անհրաժեշտության մասին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի (ՄԱԿ) համապատասխան
որոշման և հետագա էսկալացիան կանխելու նպատակով։ Միշելը կոչ է անում, որ Բաքվի և Ստեփանակերտի
միջև երկխոսության համար հանդիպումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ», – նշել են
Բրյուսելում։

Աղբյուրի համաձայն՝ ԵՄ խորհրդի ղեկավարը նաև կոչ է անում բոլոր կողմերին խուսափել Լեռնային
Ղարաբաղ հումանիտար հասանելիության հարցը քաղաքականացնելուց։

Նշվում է, որ Շառլ Միշելը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը
մշտական ​​կապի մեջ են Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ «իրավիճակի
ապաշրջափակման տարբերակները քննարկելու համար»։

Ռազմագերիներ