
Բաքվում Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ․ հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոք է հանձնվել ռուսական կողմի ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին», – ասված է հաղորդագրության մեջ:
Ազիմովը Բաքվի դժգոհությունն է հայտնել նաև ադրբեջանցիների նկատմամբ «էթնիկ հանցավոր խմբի» կարգի արտահայտությունների օգտագործման հետ կապված, թեև Ռուսաստանի իրավապահ մարմիններն ի սկզբանե չէին նշել ձերբակալվածների ազգությունը, դա արել են հենց ադրբեջանական կողմի ներկայացուցիչները: