30 Մայ
2025
23.3° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԹ-ն տեղյակ չէ Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին

ՄԹ-ն տեղյակ չէ Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին

Միացյալ Թագավորությունը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար
իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ
կապված ծրագրերի մասին։

Այս մասին հայտնել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից՝
պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

«Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգված լինել
Լաչինի միջանցքի շարունակվող խափանումների կապակցությամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր
փրկող դեղորայքի, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարմանն
ու ծառայությունների մատուցմանը՝ հումանիտար հետևանքներ առաջացնելով տեղի բնակչության
համար:

Ուստի շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի
2023թ․ փետրվարի որոշումը հարգվի՝ ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը
երկու ուղղություններով:

ՄԹ-ն տեղյակ չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության
հետ կապված ծրագրերի մասին»,-հայտնել են դեսպանությունից:

 

Ռազմագերիներ