03 Հուլ
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
14.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել պատմամշակութային օբյեկտները Իսրայելի հարձակումներից

Իրանը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել պատմամշակութային օբյեկտները Իսրայելի հարձակումներից

Իրանը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել Իրանի պատմական վայրերը Իսրայելի ագրեսիայից. հայտարարել է Իրանի մշակույթի նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին:

Նախարարի խոսքով՝ իրանական կողմը պաշտոնապես նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլային՝ կոչ անելով միջազգային մարմնին անհապաղ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել Իրանի մշակութային և բնական ժառանգությունը Իսրայելի ռազմական գործողություններից բխող սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ։

Նամակում Սալեհի-Ամիրին ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային հանրության պատասխանատվությունը՝ պահպանելու անփոխարինելի համաշխարհային գանձերը:

Նա հայտնել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը զգուշացրել է Իսրայելին Իրանի մշակութային և բնական ժառանգության վայրերը թիրախավորման վերաբերյալ։

Ռազմագերիներ