
«Sputnik Ադրբեջան»-ի ադրբեջանցի աշխատակիցները ազատ են արձակվել
«Sputnik Ադրբեջան» գործակալության՝ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող աշխատակիցները ազատ են արձակվել գրավի դիմաց. հայտնում է Sputnik Ближнее зарубежье Telegram ալիքը։
Հունիսի 30-ին Ադրբեջանի իշխանությունները անհիմն ձերբակալել են «Sputnik Ադրբեջան» գործակալության յոթ աշխատակցի, այդ թվում՝ խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին. նրանք կալանավորվել են չորս ամիս ժամկետով։
Քիչ անց հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ռուսաստանի հյուպատոսը հանդիպել է «Sputnik Ադրբեջան» գործակալության խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի հետ. «Sputnik Ближнее зарубежье»-ի փոխանցմամբ՝ նրանք ապահովված են դեղորայքով և սնունդով։