26 Նոյ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արայիկ Հարությունյանը իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ. խոսնակ

Արայիկ Հարությունյանը իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ. խոսնակ

Օգոստոսի 22-ին և 23-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ
է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ․
«Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Խոսնակը նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են
Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված
հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի
հանգուցալուծման  ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:

«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները
շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների
մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է Ավանեսյանը: