Ի՞նչ է թելադրում Անկախության հռչակագիրը կամ Անկախության 10 պատվիրանների սեփական ընկալումը
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ
Աբրահամ Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում խոսել է Անկախության հռչակագրի, Անկախության
10 պատվիրանների սեփական ընկալման մասին։
«1- ինքնամաքրվել, լինել կարգապահ, առաջադեմ, զարգացող,
2- կրթվել, սիրել աշխատանքն ու գիտելիքը, տարածել այն,
3- չվախենալ լինել նորարար ու համարձակ, սիրել իմաստությունն ու
խրատը, քրտնաջան աշխատել՝ զարգացնելու անձն ու հավաքականությունը,
4- անձակենտրոն աշխարհայացքն ստորադասել հավաքական Արդարակարգին՝
ընկերվարականին,
5- Հայրենիքի գաղափարը չսահմանափակել իրավական-ինստիտուցիոնալ եզրույթով՝
Հանրապետություն, թե միապետություն,
6- չհրաժարվե՛լ ազգային երազանքից, հայության խլված իրավունքների
վերականգնումը համարել անժամանցելի և սերունդների պատասխանատվություն,
7- զուգորդել ազգային ու պետական շահը, անվտանգության մեխանիզմների
մշտական կատարելագործումը դիտարկել զարգացման գրավական,
8- քաղաքականապես հասունանալ, ապավինել ոչ թե օտարին, այլ հայության
հավաքական ներուժին,
9- բաց լինել աշխարհին, չհռչակել թշնամիներ, բայցև չզիջել ազգային
սկզբունքները, նպատակներն ու արժեքները,
10- հավատալ հայրենիքի հավերժականության գաղափարին ու այն փոխանցել
սերունդներին:
Շնորհավո՛ր Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձը:
Պի՛նդ եղեք»,-գրել է նա: