26 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով նիստը ոչինչ չտվեց, բանաձև է պետք․ Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով նիստը ոչինչ չտվեց, բանաձև է պետք․ Ադամ Շիֆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ վարչակազմը Արցախի հարցով պետք է
շատ ավելին անեն, քան հիմա․ այս մասին X-ի իր էջում հրապարակած
տեսաուղերձում ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման
վերաբերյալ քննարկումը ոչինչ չի տվել, իսկ ճգնաժամը սուր է։

«Արցախի 120 հազար բնակիչ զրկված են սննդամթերքի, դեղորայքի և այլ
հնարավորություններից։ Արդյունքում մարդիկ մահանում են»,– ասել է կոնգրեսականը։

Շիֆը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի
հետ ու խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին։

«Ցավոք, ոչինչ չստացվեց։ Անհրաժեշտ է բանաձև, որը կպահանջի դադարեցնել
միջազգային իրավունքի այս խախտումը, անհրաժեշտ է ապահովել պարենի և դեղորայքի ազատ
հասանելիությունը, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժը», – հայտարարել է նա։

Կոնգրեսականը նշել է՝ հատկապես այժմ Ադրբեջանին ոչ մի կոպեկ չպետք
է տրամադրել։

«Ես խորապես մտահոգված եմ նոր ցեղասպանության վտանգով»,- հայտարարել
է կոնգրեսականը։