26 Հուլ
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
14.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանադրության տոնը կնշենք ուրախությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին․ Լևոն Զուրաբյան

Սահմանադրության տոնը կնշենք ուրախությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին․ Լևոն Զուրաբյան

Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության և ազգային սոցիումի վարվելակերպի խաղի կանոնների մասին, սահմանադրության օրվա առթիվ գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ով չի հարգում Սահմանդրությունը և խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որևէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարևանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին և պետությանը: Եթե կուզեք չի հարգում անգամ ինքն իրեն:

Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի և թշնամու հետ: Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:

Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ և քաղցրությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»:

Ռազմագերիներ