06 Հուլ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
12.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ անցկացնելու մտադրության մասին

Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ անցկացնելու մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ UFC խառը մենամարտերի մրցաշարի եզրափակիչ մենամարտը կանցկացվի Սպիտակ տանը՝ հաջորդ տարի՝ Ամերիկայի անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Դա կլինի տիտղոսային մենամարտ, որը կդիտի մոտ 20,000-ից 25,000 մարդ, ասել է Թրամփը հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Այովայում կայացած հանրահավաքի ժամանակ։

UFC-ի նախագահ Դանա Ուայթը, որն ունի մտերիմ հարաբերություններ Թրամփի հետ, խոստացել է. «Մենք ունենալու ենք մի քանի անհավանական միջոցառում՝ որոշները պրոֆեսիոնալ, որոշները՝ սիրողական»։

Տարվա սկզբից ի վեր Թրամփը ներկա է գտնվել UFC-ի մի քանի մենամարտերի, այդ թվում՝ անցյալ ամիս Նյու Ջերսիի նահանգի Նյուարկ քաղաքում կայացած UFC 316-ին, որտեղ նա և Ուայթը լուսանկարվել են մենամարտը դիտելիս։

Այովայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Թրամփը հարցրել է. «Այստեղ կա՞ UFC-ն դիտող որևէ մեկը։ Մենք UFC մենամարտ ենք անցկացնելու։ Եվ մենք այս մենամարտը, պատկերացրեք, անցկացնելու ենք Սպիտակ տան տարածքում։ Այնտեղ բավականաչափ տեղ ունենք»:

Ռազմագերիներ