
Հյուսիսային պողոտայից ոստիկանական մեքենա են առևանգել և վթարի ենթարկվել
Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայից առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան․ հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ տեղեկությունների՝ առևանգողը Շենգավիթ վարչական շրջանում՝ այսպես կոչված «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։ Դրանից հետո առևանգողը մեքենան թողել է ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։