Տպավորություն է՝ Փաշինյանի ուղերձը գրվել է Անկարայում․ Էդուարդ Շարմազանով
Տպավորությում ունեմ, որ Փաշինյանի «անկախության հռչակագրի» ուղերձը
գրվել է Անկարայում։ Փաստորեն Նիկոլը, անկախություն ասելով, հասկանում է Հայաստանի
գոյությունը Թուրքիայի գերիշխանության տակ. խոսելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձի
մասին՝ գրել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե հռչակագրի տեքստի
քննական վերլուծությունից պարզ է դառնում, որ որ ընտրել ենք այնպիսի խոսույթ եւ բովանդակություն,
որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միություն մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային
միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր
պահելու մեր հարևանների հետ, Շարմազանովն արձագանքել է. «Փաստորեն Նիկոլը, Էրդողանի
ու Ալիեւի նմանությամբ, հայ ժողովրդին է մեղադրում «կոնֆրոնտացիայի» ու «հարեւանների
հետ կոնֆլիկտներ ունենալու» մեջ:
Ըստ էության, նա կոչ է անում հնազանդ ու «խաղաղ» ապրել «թուրքի
տակ»՝ խելոք իրականացնելով Բոլթոնի «պատմական կաղապարներից հրաժարվելու» թեզը»,- գրել
է նա:
Փաշինյանի ուղերձում դարձյալ խոսել է խաղաղության օրակարգի անհրաժեշտության
մասին՝ նշելով, եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն:
«Ի՞նչ է սա… Փաստորեն Նիկոլը «ԽՍՀՄ ուրվականից» հեռանալուն զուգահեռ
Հայաստանի գլխին բերում է «Թուրքիայի ուրվականը»,- ասել է Շարմազանովը։