06 Հուլ
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում 31 համարի ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին, կան տուժածներ

Երևանում 31 համարի ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին, կան տուժածներ

31 համարի ավտոբսուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Գագիկ Շամշյանը:

Այսօր՝ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով տուժել է 3 անձ, վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. վարորդների և վիրավորների ինքնությունը դեռևս պարզված չէ:

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 3 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար. ABC Media–ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Տուժածներից մեկը դուրս է գրվել ԲԿ-ից, մյուս երկուսը դուրս կգրվեն առաջիկայում:

Ռազմագերիներ