Անօդաչու թռչող սարքերը գիշերը Մոսկվայում գտնվող օբյեկտներ է թիրախավորել։
Դրանցից մեկն ընկել է «Մոսկվա-սիթի»-ում, մյուս երկուսը՝ Մոսկվայի մարզի տարածքում։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը տեղեկացրել է,
որ հարձակման փորձը կանխվել է։
«Մայրաքաղաքի վրա գրոհող ԱԹՍ-ներից երկուսն օդում ոչնչացվել են
ՀՕՊ համակարգերի կողմից Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկիի շրջանների տարածքում։ Երրորդ
ԱԹՍ-ն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, բախվել
է «Մոսկվա-սիթի» համալիրում կառուցվող շենքին», – նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Տուժածներ չկան, 5 հարկանի շենքերում ապակիներ են կոտրվել։