07 Հուլ
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի քաղաքացիների համար անվտանգ չէ գտնվել Ադրբեջանում․ Զատուլին

Ռուսաստանի քաղաքացիների համար անվտանգ չէ գտնվել Ադրբեջանում․ Զատուլին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զարգացման սցենարները կախված կլինեն կողմերի բանակցային ջանքերից․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ միաժամանակ չբացառելով նաև իրավիճակի սրումը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ռուսների ձերբակալմանը, կարծում եմ, որ ամեն ինչ կզարգանա կողմերի մտադրություններին համապատասխան։ Սակայն, հիմք ընդունելով այն քայլերը, որ Բաքուն այժմ ձեռնարկում է, կարծում եմ՝  Ռուսաստանի քաղաքացիների համար պարզապես անվտանգ չէ գտնվել այս երկրում զբոսաշրջության, աշխատանքի կամ որևէ այլ նպատակով», – ընդգծել է Զատուլինը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Ադրբեջանի հետ հակամարտության սրումը կամ հակառակը՝ սառեցումը, կախված կլինի դիվանագետների բանակցային ջանքերից։

«Ամեն դեպքում մենք պետք է դաս քաղենք այս պատմությունից։ Եթե Բաքուն չդադարեցնի անմեղ ռուս քաղաքացիների առևանգումը, ովքեր ներգրավված չեն ինքնաթիռի վթարի կամ ադրբեջանական մաֆիայի պարագլուխների ձերբակալության մեջ, Մոսկվան այլընտրանք չի ունենա, քան խորհուրդ տալ իր երկրի քաղաքացիների զերծ մնալ այդ երկիր մուտք գործելուց», – եզրափակել է պատգամավորը։

Ռազմագերիներ