ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան
առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ
ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս
չպարզաբանված մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց
գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են Երևան-Եղեգնաձոր միջպետական ճանապարհին
գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել ներկրված առանձնապես խոշոր չափերի
թմրամիջոց։
Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Արտաշատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան
կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում
Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն ձերբակալվել են: