
Զեմֆիրան՝ հայկական ջերմ ընդունելության և «բացված» Արարատի մասին
Երգչուհի Զեմֆիրան երևանյան այցի և համերգի մասին գրառում է արել՝ նշելով, որ Երևանը զարմացրել է իրեն:
«Այնքան ջերմություն․ երեք օրն էլ՝ բոլորից, ամեն տեղից․ զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օրն էլ գլխումս մի հարց էր՝ ինչպե՞ս է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման «հայտնագործություն» անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»,-գրել է երգչուհին։
Զեմֆիրան համերգը համեմատել է մեծ հավաքույթի հետ, որը հիշողություններ ու մոռացված զգացմունքներ էր արթնացնում։
«Գուցե կարող էր ավելի լավ լինել, բայց ես հաճախ այդպես եմ մտածում։ Վերջիվերջո, խոսքը նոտաների և հնչյունների մասին չէր։ Խոսքը երկար սպասված, լավ հանդիպման մասին էր։ Երբ հետո հիշում ես և մտածում՝«դա հիանալի էր»։ Ես հիշում եմ երեք բան՝ երկու տուն՝ մարզադաշտի դիմացի լեռան վրա, որոնք իրենց «այրվող» պատուհանները ամբողջ համերգի ընթացքում փայլեցնում էին ինձ վրա․ անտանելի գեղեցիկ փոխաբերություն և պարզապես տեսարան, անկրկնելի տեսարան։ Վերջին երգը՝ իմպրովիզացիա. ես միշտ սիրել եմ իմպրովիզացիաները, բայց դա անում եմ ավելի ու ավելի հազվադեպ։ Այս անգամ այն ստացվեց։
Գագիկը երեկոյի անվիճելի հերոսն է։ Քաջ և զգայուն։ Հայաստանի էությունը։ Ինձ ասում և գրում են՝ «հրաշալի համերգ», բայց դուք եք դա այդպիսին դարձրել։ Հավաքվել եք մեկ տեղում՝ բաց երկնքի տակ, միմյանց հետ կիսվելով հույզերով։ Կարծում եմ՝ սա է ձեզ պատում. գիտակցումը, որ դու շատ ես, որ քո շուրջը գտնվող բոլոր մարդիկ քո ընկերներն են այս երկու ժամվա ընթացքում։ Շնորհակալություն, Երևա՛ն, այս համերգի համար։ Շնորհակալություն բոլորիդ իմ նկատմամբ այդքան բարի վերաբերմունքի համար։ Վստահ եմ, որ ցանկացած արտիստ իր լսարանը լավագույնն է համարում, բայց կարծես՝ իմը լավագույնն է։ Եվ համերգից հաջորդ օրն Արարատը «բացվեց», լեռը տեսանելի դարձավ ամբողջությամբ։ Ասում են, որ ամռանը դա հազվադեպ է պատահում։
Հ․ Գ․ Ինչպե՞ս պատահեց, որ ես երբեք այստեղ չեմ եղել», – գրել է Զեմֆիրան։