07 Հուլ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եմենի հուսիները նավ են խորտակել Կարմիր ծովում

Եմենի հուսիները նավ են խորտակել Կարմիր ծովում

Հուսիական «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ խմբավորումը  հարձակվել է Կարմիր ծովով անցնող «Magic Seas» բեռնատար նավի վրա:

Նրա խոսքով՝ նավը խորտակվել է, սակայն անձնակազմին հաջողվել է տարհանվել։ Հարձակման պատճառը Իսրայելի նավահանգիստներ մուտք գործելու իրենց արգելքի խախտումն էր.

«Եմենի ռազմածովային ուժերը, հրթիռային ուժերը և անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Magic Seas» նավի վրա, որը պատկանում է օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը», – իր տելեգրամյան ալիքում գրել է խոսնակը:

Նա ընդգծել է, որ Իսրայելի Էյլաթ նավահանգստով նավերի անցման արգելքը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը շարունակում է պատերազմ մղել Գազայի հատվածում և թույլ չի տալիս մարդասիրական օգնության մուտքը անկլավ։

 

Ռազմագերիներ