08 Հուլ
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
11.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գալուզինը Հայաստանի դեսպանին հայտնել է երկրում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը. ՌԴ ԱԳՆ

Գալուզինը Հայաստանի դեսպանին հայտնել է երկրում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ՌԴ դիրքորոշումը՝ Հայաստանի ներսում Ռուսաստանի վերաբերյալ կառուցողական լրատվական դաշտ պահպանելու անհրաժեշտության մասին համաձայնեցրել է Մոսկվայի և Երևանի միջև առաջիկա շփումների ժամկետները․ գրում է РИА Новости գործակալությունը՝  հղում տալով  ՌԴ ԱԳՆ-ին։

«Քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Կատարվել է ժամանակացույցի համաձայնեցում՝ առաջիկա ռուս-հայկական շփումների վերաբերյալ։ Զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացվել է Հայաստանի ներսում Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական միջավայր պահպանելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը», – ասված է երկուշաբթի օրը կայացած հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ռուսական կողմը հաստատել է Մոսկվայի առաջարկը Երևանին՝ անցկացնել երկու երկրների ոլորտային գերատեսչությունների միջև խորհրդակցությունների հերթական փուլը։

Ռազմագերիներ