08 Հուլ
2025
23.2° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անթալիայի ընդդիմադիր քաղաքապետը ազատվել է պաշտոնից

Անթալիայի ընդդիմադիր քաղաքապետը ազատվել է պաշտոնից

Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բյոչեքը, որը ձերբակալվել էր կաշառք ստանալու մեղադրանքով, ազատվել է պաշտոնից Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ. նշված է նախարարության հայտարարության մեջ։

«Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բյոչեքը, որը ձերբակալվել էր Անթալիայի քրեական դատարանի որոշմամբ՝ կաշառակերության գործի հետաքննության շրջանակներում, ազատվել է պաշտոնից որպես ժամանակավոր արձագանքման միջոց», – ասվում է հայտարարության մեջ։

Ընդդիմադիր ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելը իր գործընկերների ձերբակալության գործողությունը անվանել է «կեղտոտ» և մեղադրել թուրքական իշխանություններին ավտորիտարիզմի համար։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ ձերբակալվել էին Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադըյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետները:

 

Ռազմագերիներ