
Կատարված հանցանքի հետ ես ոչ մի կապ չունեմ և անմեղ եմ. Տիգրան Ուլուբաբյանը նամակ է փոխանցել ՔԿՀ-ից
Փաստաբան Էրիկ Բեգլարյանը փոխանցել է կալանավորված Տիգրան Ուլուբաբյանի նամակը։
«Հարգելի հարազատներ, հարգելի քաղաքացիներ։
Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ կատարված հանցանքի հետ ես ոչ մի կապ չունեմ և անմեղ եմ։ Քննիչ Արմեն Գևորգյանը ակնհայտորեն փորձում է ինձ մեղադրել՝ լինելով ընկեր այն ոստիկանների, ովքեր ինձ բռնության են ենթարկել։ Գտնվելով անազատության մեջ՝ ես անընդհատ լսում էի, թե ինչպես քննիչը առանց իմ փաստաբանի ներկայության խոսում էր ոստիկանների հետ հեռախոսով՝ նրանց փոխանցելով, որ ես շուտով կալանավորվելու եմ 2 ամսով։ Նա իրեն պահում էր այնպես, կարծես հենց ինքն էր դատավորը։ Բացի այդ, ուղիղ 5 ժամ ինձ զրկել են իմ հարազատների և փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից։
Ես խնդրել եմ իմ նոր պաշտպանին, որ այս գրությունը հրապարակվի իր ֆեյսբուքյան էջում, որպեսզի հանրությունը իմանա՝ ինչ է տեղի ունենում։
Ես ոչ մի մեղք չունեմ։
Խնդրում եմ, որ ոչ ոք ինձ չմեղադրի։
Տիգրան Ուլուբաբյան », – գրել է նա:
Հիշեցնենք՝ Վանաձորում ոստիկանները ծեծել են Տիգրան Ուլուբաբյանին և ստիպել ավազակության մեղքը վերցնել իր վրա, ինչի մասին ահազանգել էր փաստաբանը: