
ՌԴ ԱԻՆ-ը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ռուսներին Իրանից տարհանելու համար
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվում Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Իրան-Իսրայել վերջին հակամարտության ժամանակ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման համար․ հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Համատեղ աշխատանքը արդյունավետ օգնություն էր քաղաքացիական բնակչության համար․ ռուսները կարողացան վերադառնալ հայրենիք»,- հայտարարել է Կուրենկովը։
Հիշեցնենք, որ Կուրենկովը ժամանել էր Ադրբեջան՝ մասնակցելու Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության գործադիր խորհրդի և գլխավոր ժողովի նիստին։