Ալիևը հայ գերիներին որպես նպատակներին հասնելու ռեսուրս է օգտագործում․ Թևան Պողոսյան
2020 թվականի պատերազմից
հետո ստորագրված եռակողմ համաձայնագրում հստակ նշված է ժամկետներ, թե երբ պետք է հայ
ռազմագերիները, գերիները հայրենիք վերադառնան։ Արդեն երեք տարի է անցել, բայց նրանցից
շատերը դեռ Բաքվում են։ Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի
համատեղ հայտարարությունից հայտնի դարձավ, որ 32 հայ գերի և 2 ադրբեջանցի կալանավոր
ազատ են արձակվելու։
Քաղաքագետ Թևան Պողոսյանի
խոսքով՝ հայ գերիները Ադրբեջանում պահվում են և ազատ արձակվում միայն հատուկ նպատակով։
«Ես շատ ուրախ եմ,
որ մեր տղաները վերադառնում են, բայց հարց է, թե ինչպե՞ս են մեր գերիներին ընկալում
Ադրբեջանում։ Իրենց նպատակներին հասնելու համար, պետք եկած ժամանակ որպես ապրանքի,
ռեսուրսի են վերաբերվում։ Եթե հիշում եք՝ Շուշիի բռնազավթումից հետո, երբ առաջին անգամ
Ալիևն ու կինը՝ Ալիևան Շուշիում էին, որպես խորհուրդ ամուսնուն ասել էր, որ հայ գերիներին
Հայաստան ուղարկի քիչ-քիչ, երբ պետք լինի»,- ընդգծել է քաղաքագետը։
Ըստ քաղաքագետի՝ Ալիևը
այս անգամ էլ ինչ-որ խոստման դիմաց է ազատ արձակում հայ գերիներին։ Ազատ է արձակվելու
ադրբեջանցի երկու կալանավոր, որոնք Քաջարանում սպանել են հայ խաղաղ բնակչի։
Ալիևը, այդ ադրբեջանցիներին
վերադարձնելով, ուզում է ապացուցի իր բնակիչներին, որ կարող են ազատ հայերի սպանել,
միևնույնն է, նրանց ազատ է արձակելու։ Ռամիլ Սաֆարովին հետ են վերադարձրել, Քարվաճառում
երիտասարդ տղային սպանած ադրբեջանցուն են վերադարձրել։ Հերթը Հայաստանում կալանավորված
երկու ադրբեջանցիներինն է։
Ադրբեջանը հերթով հասնում
է իր նպատակների՝ օգտագործլով նաև հայ գերիներին։ Իսկ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները․
պարտությունը պարտության հետևից։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի
նպատակը հայոց պետականության վերացումն է, մնացածը՝ մարտավարություն է։