Սեպտեմբերի 2-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ ցույց տալու, որ Արցախը մենակ չէ. Սաղաթելյան
Արցախի պայքարը բոլորիս պայքարն է. գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան»
խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով սեպտեմբերի 2-ին նախատեսված
հանրահավաքի մասին:
«9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։
Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացի՛ր
ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցու’յց տուր, որ Արցախի կողքին ես,
քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցո’ւյց տուր, որ Արցախը մենակ
չէ, ցո’ւյց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին և միասնական ենք։
Սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին»,-գրել
է նա։