
Հուսիները կրկին նավ են խորտակել Կարմիր ծովում
Հուսիական«Անսար Ալլահ» շարժումը ստանձնել է Կարմիր ծովում խորտակված հունական Eternity C բեռնատար նավի վրա հարձակման պատասխանատվությունը:
Խմբավորման խոսնակ Յահյա Սարիայի հայտարարության համաձայն՝ հարձակումը պայմանավորված է եղել նավատիրոջ կողմից Իսրայելի Էյլաթ նավահանգստի հետ գործարքների վերսկսմամբ։
«Եմենի ռազմածովային ուժերը հարվածել են Eternity C նավին, որը ուղևորվում էր դեպի օկուպացված Պաղեստինի Ումմ ալ-Ռաշրաշ նավահանգիստ (Էյլաթ՝ արաբերեն անվանումը): Հարձակումն իրականացվել է հեռակառավարվող նավի, նաև վեց թևավոր և բալիստիկ հրթիռների միջոցով», – ասել է շարժման խոսնակը:
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան. Եմենում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ հուսիները առևանգել են նավի անձնակազմին:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ հուսիները նույն պատճառաբանությամբ խորտակել էին առևտրային մեկ այլ նավ: