27 Նոյ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի՛ թիրախավորեք արցախցի երեխային, մենք չգիտենք, թե ինչպես կվարվեինք այդ հոգեվիճակում. Տիգրան Աբրահամյան

Մի՛ թիրախավորեք արցախցի երեխային, մենք չգիտենք, թե ինչպես կվարվեինք այդ հոգեվիճակում. Տիգրան Աբրահամյան

Այս երեխան, իր հասակակիցները ու նրանց նման շատ շատերն Արցախում
հսկայական հոգեբանական ճնշման տակ են եղել, մի՛ թիրախավորեք երեխային. ֆեյսբուքյան
իր էջում կոչ է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս
համար դժվար է պատկերացնել:

Վերջն այս մարդիկ տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները
նույն անցակետից իրենց հայրենակցին առևանգել ու այդ հոգեվիճակում ու տարիքում որևէ
մեկս չգիտենք, թե ոնց կվարվեինք»,-գրել է պատգամավորը:

Նա նշել է, որ Ադրբեջանի տարածած տեսանյութի պատճառը նաև այն է,
որ Արցախից Հայաստան մեկնող անձանց հետ պետական մարմիններն անհրաժեշտ աշխատանք չեն
տարել:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ
էին տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետը հատող հայ երիտասարդների
մասնակցությամբ, որի ընթացքում մի աղջիկ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողների հարցերի,
նշում է, որ ամեն ինչ լավ է: