04 Մար
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 16-ամյա քաղաքացի

Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 16-ամյա քաղաքացի

Ստամբուլում 16-ամյա քաղաքացին ձերբակալվել և մեղադրվում է  «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու» և «Բացահայտորեն ատելություն և թշնամանք հրահրելու» հոդվածների հատկանիշներով․ գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ քաղաքացին ձերբակալվել է սոցանցերում  նախագահ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու համար։

Անչափահաս քաղաքացու փաստաբանները ձերբակալությունը խիստ միջոց համարելու հիմքով պահանջել են նրան ազատ արձակել, իսկ հակառակ դեպքում՝ կիրառել դատական վերահսկողություն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ