ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 7 բուժառու տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ
Այսօր՝ օգոստոսի 22-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական
բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված
բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ
և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից, նախատեսվում
է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների
հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում
ստանալու համար։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում
է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը
Արցախ։