11 Հուլ
2025
36.1° c ԵՐԵՎԱՆ
28.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լրագրողն արդարացվել է Ֆրանսիայի նախագահի կնոջը տղամարդ անվանելու համար

Լրագրողն արդարացվել է Ֆրանսիայի նախագահի կնոջը տղամարդ անվանելու համար

Փարիզի վերաքննիչ դատարանը արդարացրել է լրագրող Նատաշա Ռեյին, որը դատապարտվել էր հայտարարելու համար, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիժիտը, ծնվել է տղամարդ․ այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է փաստաբան Ռեյ Ֆրանսուա Դանգլյանը։

«Նատաշա Ռեյի հաղթանակը Բրիժիտի և Ժան-Միշել Տրոնյեի նկատմամբ. վերաքննիչ դատարանը արդարացրեց Նատաշա Ռեյին», – ասել է նա։

Նշվում է, որ այժմ Ռեյը մտադիր է դատական հայց ներկայացնել Ֆրանսիայի ղեկավարի կնոջ դեմ՝ մեղադրելով նրան խարդախության մեջ։

Ավելի վաղ ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը, որը պնդում էր, որ Բրիժիտ Մակրոնը կենսաբանական տղամարդ է, խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսովոր խնդրանքի մասին։ Նրա խոսքով՝ ամերիկացի նախագահը խնդրել էր չխոսել այդ թեմայի մասին։

Ռազմագերիներ