15 Մար
2025
6.4° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանափոխության պահանջից մինչև աշխատավարձի ու կենսաթոշակի ավելացման խոստում. «Մայր Հայաստանի» նախընտրական ծրագիրը

Իշխանափոխության պահանջից մինչև աշխատավարձի ու կենսաթոշակի ավելացման խոստում. «Մայր Հայաստանի» նախընտրական ծրագիրը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը
հրապարակել է նախընտրական ծրագիրը:

Դաշինքն ընդգծել է ամբողջական իշխանափոխության
հրամայականը՝ նշելով, որ գործող կառավարությունը կորցրել է իր իրավաքաղաքական լեգիտիմությունը,
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ օրվա իշխանությունների ոչ լեգիտիմ քաղաքականությունը
նրանց դրել է օրենքից դուրս կարգավիճակում: Համապետական մասշտաբով իշխանափոխության
գործընթացը պետք է մեկնարկի Երևան քաղաքի ավագանու ընտրություններով:

Դաշինքի անդամները կարևորում են նաև Հայաստանի և Արցախի անվտանգային
միջավայրի վերականգնումը, բանակի հզորացումը:

«Արցախի պաշարումը վերացնելու առաջնային քայլ պետք է դիտվի
2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը, որոնք ամբողջովին
խախտվել են Ադրբեջանի կողմից՝ ՀՀ իշխանությունների գործուն մասնակցությամբ: Հայաստանն
Արցախին կապող միջանցքի չբացվելու պարագայում, կկորցնենք Արցախը, և Ադրբեջանը հնարավորություն
կստանա սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը»,-ասված
է նախընտրական ծրագրում:

Կարևորվում է հանրային մթնոլորտի առողջացումը, պառակտմանը վերջ
դնելը:

Դաշինքը տնտեսական զարգացման ծրագիր է ներկայացրել, նշել բիզնես-դաշտի
և տեղական ինքնակառավարման մարմինների համար հարկային աջակցության, փոքր բիզնեսին արտոնյալ
կարգավիճակ տալու անհրաժեշտությունը:

Խոսելով սոցիալական քաղաքականության ծրագրերի մասին՝ Դաշինքը խոստացել
է նվազագույն աշխատավարձը հասցնել 120 000 դրամի, կենսաթոշակը՝ 80 000 դրամի:

Երևանի համար «Մայր Հայաստան» դաշինքն առաջարկում է փոխել մայրաքաղաքի
կառավարման որակը՝ ներդնելով «խելացի քաղաքի» մոդելը:

 

Ռազմագերիներ