11 Հուլ
2025
36.1° c ԵՐԵՎԱՆ
28.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը սպառնում է կանադական ապրանքների վրա 35% մաքսատուրք սահմանել 

Թրամփը սպառնում է կանադական ապրանքների վրա 35% մաքսատուրք սահմանել 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 35% մաքսատուրք սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների վրա․ գրում է CNN-ը։ 

Նշվում է, որ նման քայլը կհանգեցնի Ամերիկայի հյուսիսային հարևանի և ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկի հետ անընդհատ սկսվող և ընդհատվող առևտրային պատերազմի դրամատիկ սրման։

NBC News-ին տված առանձին հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ հնարավոր է ԱՄՆ մյուս առևտրային գործընկերների համար համընդհանուր մաքսատուրքերը նույնպես բարձրանան։

Պարզ չէ՝ արդյոք օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերը կվերաբերե՞ն կանադական բոլոր ապրանքներին, թե՞ միայն սահմանափակ թվով այն ապրանքներին, որոնց վրա Միացյալ Նահանգները արդեն իսկ մաքսատուրքեր է սահմանել։

«Միացյալ Նահանգների հետ ներկայիս առևտրային բանակցությունների ընթացքում Կանադայի կառավարությունը անսասանորեն պաշտպանել է իր աշխատողներին և բիզնեսներին», – X գրառման մեջ հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Ռազմագերիներ