11 Հուլ
2025
34.1° c ԵՐԵՎԱՆ
28.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեդ նախարարը հաստատել է, որ դեռահաս որդին կապված է եղել ծայրահեղական խմբավորումների հետ

Շվեդ նախարարը հաստատել է, որ դեռահաս որդին կապված է եղել ծայրահեղական խմբավորումների հետ

Դեռահաս որդու` սպիտակամորթ ծայրահեղական խմբավորումների հետ կապերի մասին բացահայտումից հետո Շվեդիայի միգրացիայի նախարար Յոհան Ֆորսելը հայտարարել է, որ հրաժարական չի տա․ գրում է BBC-ն։

Ֆորսելը հինգշաբթի հաստատել է, որ ռասիզմի դեմ պայքարի «Expo» կազմակերպության կողմից վերջերս անանուն նախարարի «մտերիմ ազգական» անվանված անձը, ով «համագործակցել է» նեոնացիստական «Սկանդինավյան դիմադրության շարժում» (NMR) խմբի անդամի հետ, իր 16-ամյա որդին է:

Ֆորսելն ասել է, որ որդու գործունեության մասին տեղյակ չի եղել, մինչև մի քանի շաբաթ առաջ երկրի անվտանգության ծառայությունը կապ չի հաստատել իր հետ։

«Հավանաբար շատ ծնողներ սոցիալական ցանցերում իրենց երեխաների գործողությունների մասին ամբողջական պատկերացում չունեն», – նախարարն ասել է շվեդական TV4 հեռարձակողին։

«Expo»-ն նաև հայտնել է, որ ազգականը ներգրավված է եղել երկու այլ ծայրահեղական խմբավորումների մեջ՝ ենթադրաբար անդամներ հավաքագրելով դրանցից մեկի համար։

Նախարարի խոսքով՝ ինքը և իր կինը «երկար և կարևոր զրույց» են ունեցել իրենց որդու հետ, ով այժմ «խորապես զղջում է» կատարվածի համար։ 

«Սա փակված էջ է», – հավելել է Ֆորսելը՝ նշելով, որ Շվեդիայի անվտանգության ծառայությունն իրեն հայտնել է, որ որդու գործունեությունը հիմնականում տեղի է ունեցել սոցիալական ցանցերում, և որ նա չի հետաքննվում հանցագործության համար։

Երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նշել է, որ «շարունակում է վստահել» իր նախարարին։

 

Ռազմագերիներ