
Պետքարտուղարությունը կրճատելու է ավելի քան 1300 աշխատակցի
Պետքարտուղարությունըզանգվածային կրճատումներ է սկսել, որոնք կտարածվեն ավելի քան 1300 աշխատակցի վրա. գրում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ այսօրվա ընթացքում 1107 շարքային պետական ծառայողներ և դիվանագիտական ծառայության 246 աշխատակիցներ կստանան կրճատման ծանուցումներ։ «Պետքարտուղարության վերակազմակերպման հետ կապված՝ ներքին գործունեությունը արդիականացվում է՝ կենտրոնանալով դիվանագիտական առաջնահերթությունների վրա», – ծանուցման տեքստից մի հատված է մեջբերել գործակալությունը։
Ինչպես ապրիլի վերջինհայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի գլխավորությամբ գործող ամերիկյան վարչակազմը կիրականացնի արտաքին քաղաքական գերատեսչության «համալիր վերակազմակերպում»՝ հիմնականում բյուրոկրատական ապարատի կրճատման նպատակով։
Ըստ Washington Post-ի՝ Ռուբիոյի ծրագիրը նախատեսում է, մասնավորապես, տասնյակ հազարավոր աշխատակիցների մոտավորապես 80 հազարից) ազատում, ինչպես նաև մի քանի հյուպատոսությունների և արտաքին քաղաքականության նախարարության որոշ ծրագրերի փակում։ Ակնկալվում է, որ արտաքին քաղաքականության գերատեսչության կենտրոնական գրասենյակում կրճատվելու է աշխատակազմի մոտ 15%-ը (մոտավորապես 3,4 հազար աշխատակից):