11 Հուլ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
21.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գիտնականները առեղծվածային միջաստղային օբյեկտ են հայտնաբերել 

Գիտնականները առեղծվածային միջաստղային օբյեկտ են հայտնաբերել 

Անցյալ շաբաթ աստղագետների կողմից նկատված խորհրդավոր միջաստղային օբյեկտը հնարավոր է երբևէ հայտնաբերված ամենահին գիսաստղը լինի․ գրում է BBC-ն։

3I/Atlas անվանումը ստացած այս օբյեկտը, հնարավոր է՝ երեք միլիարդ տարով ավելի հին է, քան մեր Արեգակնային համակարգը․ նշում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։ Հետազոտության նախնական արդյունքները ներկայացվել են Դարհեմում կայացած Մեծ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերության հանդիպման ժամանակ։ «Մենք բոլորս շատ ոգևորված ենք 3I/Atlas-ով։ Ես նոր եմ ավարտել դոկտորականս, որտեղ չորս տարի անցկացրել եմ միջաստղային օբյեկտների հայտնաբերումը կանխատեսելով, և ահա իմ ուսումնասիրությունների ընթացքում առաջին անգամ մենք մեկը գտանք», – BBC News-ին ասել է Օքսֆորդի համալսարանի աստղագետ Մեթյու Հոփքինսը։ 

Հիմնվելով հայտնաբերված օբյեկտի արագության վրա՝ Հոփքինսը նշում է, որ այն կարող է լինել ավելի քան յոթ միլիարդ տարեկան։ 3I/Atlas-ը առաջին անգամ նկատվել է 2025 թվականի հուլիսի 1-ին Չիլիի Atlas հետազոտական աստղադիտակի միջոցով, երբ այն գտնվում էր Արեգակից մոտ 670 միլիոն կմ հեռավորության վրա։ Այն ներկայումս տեսանելի է միայն շատ մեծ աստղադիտակներով, և գտնվում է մոտավորապես այն հեռավորության վրա, ինչ Յուպիտերը Երկրից։

Ռազմագերիներ