
Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում. հայտնում է տեսչական մարմինը:
Ըստ հայտարարության՝ հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով, սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի պահվել նորոգ վիճակում:
Բացի այդ՝ ատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, առաստաղները կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը չեն ենթարկվել պատշաճ մաքրման։
«Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է. սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: