Այս օրերին Արցախում տեղի ունեցողը կարելի է որակել «նիկոլացում». Տիգրան Աբրահամյան
Փաշինյանն իր տեսակին համահունչ փորձում է Արցախի հանձնումը փաթեթավորել`
«ես ինչ մեղավոր էի արցախցիները վարի տվեցին» թեզի ներքո. Ֆեյսբուքյան իր էջում գրել
է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Փաշինյանը բանակցային գործընթացի կարևոր մասը հանձնել է
ծնունդով արցախցի ԱԽ քարտուղարին, ով իրեն բավականին կոնֆորտ է զգում իշխանության հռչակած`
«Արցախն Ադրբեջան է» կարգախոսի ներքո, իսկ Արցախի ներսում, Նիկոլը փորձում է իշխանությունից
բացի փողոցը վերցնել և իր շահերը ապահովող ընդդիմություն ձևավորել:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մեկ բառով կարելի է որակել
«նիկոլացում», որովհետև խաղի այն կանոնները, որոնք փորձ է արվում ներմուծել, ամբողջովին
տեղավորվում է փաշինյանական հայեցակարգի շրջանակներում»,- գրել է նա:
Պատգամավորի խոսքով՝ Արցախում ճգնաժամային կառավարում մտցնելու
փոխարեն իշխանությունը զբաղված է փաշինյանական հանձնարարություններ կատարելով, որի
վերջնանպատակը հայաստանյան իշխանության հռչակած «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի
կազմում» դավաճանական մոտեցումն է:
«Անկախ այն հանգամանքից, թե այս պրոցեսի մեջ ով ինչի է մտել` գիտակցված,
թե չգիտակցված, վրեժի, թե քեշ փողի համար, անձնական անվտանգության ապահովման, թե իրականությունից
փախչելու համար, արդեն կարևոր չէ:
Հայաստանյան իշխանությունը փորձում է արագացնել` ավարտին հասցնել,
Արցախի հանձնումը, որի ճանապարհին գլխավոր «խոչընդոտը» դիմադրող արցախցին է»,- գրել
է նա: