13 Հուլ
2025
31.4° c ԵՐԵՎԱՆ
23.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոր հետ բանտախցում հայտնված երեխան հիվանդացել է. փաստաբանը պահման պայմանների մասին մանրամասներ է հայտնում

Մոր հետ բանտախցում հայտնված երեխան հիվանդացել է. փաստաբանը պահման պայմանների մասին մանրամասներ է հայտնում

Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն հանդես  է եկել հայտարարությամբ․

«Այսօր՝ 13.07.2025 թ., վաղ առավոտյան այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Լիանա Հարությունյանին։ Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում երեխայի անքնությունը կապված երեխայի փորլուծության հետ: Փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը: Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք:

Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է և նրան բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը, ով հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տալ «Սմեկտա» դեղամիջոց և հեղուկ: Այսինքն, մանկահասակ երեխային մանկաբույժը չի զննել:

Ես երեխային վերցնելով գիրկս նկատեցի, որ երեխայի  թոքերը խզում են, երեխայի սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր, իսկ գլուխը և ձեռքի ափերը սովորականից շատ տաք էին: Իմ կարծիքով երեխան ջերմում էր: Ակնհայտ է, որ բանտախցի ոչ պատշաճ պայմանների առկայությամբ և  ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման բացակայության պայմաններում  երեխայի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ են։

Բանտախուցը որտեղ գտնվում է փոքրիկ Ջուլիան և նրա մայրը  բացարձակ պիտանի չէ որպես  ութ ամսական երեխայի համար կեցության վայր:

Այս ամենը պարզապես խախտումներ չեն, սա աղետ է։ Իրավական, բարոյական ու մարդկային բոլոր չափանիշներով՝ սա անընդունելի է։

Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և նրա հետ կալանավայրում գտնվող երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են։

Երեխայի նկատմամբ այսպիսի անտարբերությունն ուղղակի երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ է:

Հարգելի տիկնայք,

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքերի պաշտպան

Անահիտ Մանասյան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան,

արդարադատության նախարար Սրբուհի Գալյան ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արձագանքել այս իրավիճակին»,- գրել է իրավապաշտպանը։

Ռազմագերիներ