14 Հուլ
2025
37.2° c ԵՐԵՎԱՆ
32.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհի ամենատարեց առաջնորդը կրկին կփորձի ընտրվել երկրի նախագահ

Աշխարհի ամենատարեց առաջնորդը կրկին կփորձի ընտրվել երկրի նախագահ

Աշխարհի ամենատարեց նախագահը՝ 92-ամյա Պոլ Բիան, կրկին կառաջադրվի Կամերունի ղեկավարի պաշտոնում։ Տեղեկությունը տարածվել է X-ի պաշտոնական միկրոբլոգում։

Բիան հայտարարել է, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում, որոնք տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 12-ին: Դիմելով երկրի քաղաքացիներին՝ նախագահը կոչ է արել չկասկածել ժողովրդի շահերին ծառայելու իր վճռականության մեջ:

Բիան երկիրը ղեկավարում է ավելի քան 40 տարի։ Նրա նախորդը՝ Կամերունի առաջին նախագահ Ահմադու Բաբատուր Ահիջոն, հրաժարական էր տվել 1982 թվականին՝     առողջական պատճառներով: Բիան պետության ղեկավար է ընտրվել յոթ անգամ։

Ռազմագերիներ