14 Հուլ
2025
37.1° c ԵՐԵՎԱՆ
31.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարսի ամենամեծ կտորը աճուրդում նախատեսվում է վաճառել մինչև 4 միլիոն դոլարով

Մարսի ամենամեծ կտորը աճուրդում նախատեսվում է վաճառել մինչև 4 միլիոն դոլարով

25 կիլոգրամանոց քարը չորեքշաբթի Նյու Յորքի Sotheby’s աճուրդում նախատեսվում է վաճառել 2 միլիոն դոլարից (1.71 միլիոն եվրո) մինչև 4 միլիոն դոլար (3.42 միլիոն եվրո) արժեքով: Նման բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ դա Մարսի՝ Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ կտորն է։

NWA 16788 անունով հայտնի մարսյան քարը կվաճառվի բնական պատմության աճուրդի շրջանակներում, այն հազվագյուտ է և աճուրդի են հանվում առաջին անգամ։

Աճուրդի տան տվյալներով՝ ենթադրվում էր, որ երկնաքարը Մարսի մակերևույթից ընկել է հզոր աստերոիդի բախման հետևանքով և 225 միլիոն կիլոմետր (140 միլիոն մղոն) անցել է դեպի Երկիր՝ ընկելով Աֆրիկայի Սահարա անապատում։

Sotheby’s-ը հայտնել է, որ երկնաքարերի որսորդը այն հայտնաբերել է Նիգերի հեռավոր Ագադեսի շրջանում՝ 2023 թվականի նոյեմբերին։ Sotheby’s-ի տվյալներով՝ կարմրաշագանակագույն կտորը մոտ 70 տոկոսով ավելի մեծ է, քան Երկրի վրա հայտնաբերված Մարսի նախորդ ամենամեծ կտորը և կազմում է մեր մոլորակի վրա գտնվող ամբողջ մարսյան նյութի գրեթե 7 տոկոսը։ Այն ունի մոտ 375 միլիմետր երկարություն, 279 միլիմետր լայնություն և 152 միլիմետր բարձրություն։

Ռազմագերիներ