14 Հուլ
2025
37.1° c ԵՐԵՎԱՆ
31.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն կփորձի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որպեսզի խուսափի նոր մաքսատուրքերից

ԵՄ-ն կփորձի համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որպեսզի խուսափի նոր մաքսատուրքերից

Եվրամիությունն առաջնահերթություն կտա Միացյալ Նահանգների հետ բանակցություններին՝ խուսափելու 30% մաքսատուրքերի սպառնալիքից, որոնք, ըստ ԵՄ առևտրի ղեկավարի, կխաթարեն տրանսատլանտյան առևտուրը․ գրում է Reuters գործակալությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքեր կսահմանի ԵՄ-ից ներմուծվող ապրանքների մեծ մասի վրա։

ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի կարծիքով` ամերիկացի գործընկերների հետ բանակցությունները մոտենում էին «երկու կողմերի համար լավ արդյունքի», սակայն նոր մաքսատուրքային սպառնալիքը ստեղծել է «նոր դինամիկա»։

«30% սակագնային դրույքաչափը գրեթե անհնար կդարձնի առևտուրը նախկինի պես շարունակելը։ Եվ հետևաբար, կարծում եմ, որ մենք պետք է անենք, և ես անպայման կանեմ, ամեն ինչ, ինչ կարող եմ՝ այս շատ բացասական սցենարը կանխելու համար», – ԵՄ նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Շեֆչովիչը։

Ռազմագերիներ