
Արցախում կորած քաղաքացին Մատաղիսից տարհանված բնակիչ է
Արցախում Մարտակերտի շրջանից անհետացած քաղաքացին 1988 թվականին ծնված Նելսոն Հովհաննեսի Մարտիրոսյանն է։
«Նախքան պատերազմն ապրել է Մատաղիսում, իսկ դրանից հետո բնակություն է հաստատել Մարտակերտի Մոխրաթաղ գյուղում, որտեղ ֆերմաներից մեկում զբաղվում էր անասնապահությամբ»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միքայել Գյուրջյանը։
Նրա խոսքով, քաղաքացին մենակ էր ապրում և չուներ ընտանիք։
Հիշեցնենք, որ քաղաքացին օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Քաղաքացու անհետացման վարկածների մասին քաղաքապետը տեղեկություններ չհաղորդեց, քննություն է ընթանում։