
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել
Այսօր՝ ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում. փոխանցում է Գագիկ Շամշյանը:
Օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները. տարածքը սահմանազատվել է պարեկների կողմից:
Հրդեհի պատճառը հայտնի չէ, զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: